Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Խոզի ժանտախտ չկա, կոկորդիլոսներն էլ օրենքով են ներմուծվել

Խոզի ժանտախտ չկա, կոկորդիլոսներն էլ օրենքով են ներմուծվել
23.12.2013 | 14:09

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ ՂՈՒԼՅԱՆՆ այսօր կայացած ասուլիսին անդրադարձավ օրեր առաջ Լոռու մարզի Դսեղ գյուղում արձանագրված խոզերի անկման պատճառներին, ինչը ժանտախտ հիվանդության կասկածի տեղիք էր տվել: Պարոն Ղուլյանը լրագողներին հավաստիացրեց, որ նման բան Հայաստանում չկա, թեև «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն օրեր առաջ լրագրողներից մեկի հետ զրույցում վստահեցրել էր, որ դա միանշանակ խոզի ժանտախտ հիվանդությունն է: Նույնն էին պնդել նաև Դսեղի բնակիչները:

«Խոզի ժանտախտ այժմ չկա, մենք թաքցնելու բան չունենք, եթե մի ապրանքատեսակի հետ կապված խնդիր լինի, մենք թույլ չենք տա, որ շուկա մտնի: Գյուղացին շատ բան կարող է ասել, և դա չի նշանակում, որ ժանտախտ կա»,-ասաց նա` հավաստիացնելով, որ մսի շուկայում նման վտանգ չկա:
Անդրադառնալով Ամանորի նախաշեմին սննդամթերքի անվտանգության ռիսկայնությանը, նա նշեց, որ ծառայության կողմից դիտարկումներ են կատարվում մեծածախ առևտրի շուկայում:
«Մենք դիտարկումներ անընդհատ անում ենք, մեզ համար կապ չունի` Ամանոր է, թե` ոչ, ուղղակի Ամանորին ավելի լայնածավալ են այդ ուսումնասիրություններն արվում»,-ասաց նա` հավելելով, որ ավելի ռիսկային ապրանքները կարճաժամկետ ապրանքներն են:
Բանախոսի խոսքով, ընթացիկ տարում ծառայության կողմից դիտարկում է անցկացվել 1406 տնտեսվարողի մոտ: Նրա հավաստիացմամբ, դիտարկումները կատարվում են մինչ ապրանքի խանութ մուտք գործելը, ինչպես նաև մուտք գործելուց հետո։ Դիտարկումերը կատարվում են նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ «Մեծ մասամբ դիտարկումները կատարվում են հատկապես կարճ ժամանակ պահպանվող սննդամթերքի առնչությամբ, որոնց թվին են պատկանում աղցանները, կիսաֆաբրիկատները, կրեմային ուտեստները, կաթնամթերքը և այլն»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է Հայաստան ներմուծված կոկորդիլոսների անվտանգության հարցին, նա ասաց, որ եթե բացակայում է անվտանգությունը հավաստող որևէ փաստաթուղթ, պարտադիր ենթարկում են փորձաքննության, իսկ այդ դեպքում բոլոր փաստաթղթերը նորմալ են եղել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ